Իսրայելը երկրին անհրաժեշտ նավթի պաշարների 3/4-ը ներմուծում է Իրաքյան Քրդստանից

8

The Financial Times-ի տվյալներով՝ Իսրայելը նավթի 3/4-ը ներմուծում է Իրաքյան Քրդստանից: 

Ըստ թերթի տվյալների՝ մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Իսրայելը Իրաքյան Քրդստանից ներմուծել է 1 մլրդ դոլարի 19 մլն բարել նավթ: Իսրայելի օրական պահանջը 240 հազար բարել է, որի 77 տոկոսը բավարարում է քրդական նավթը: 

Իսրայելն իր նավթի մնացած պաշարները գնում է Ռուսաստանի, Ադրբեջանից և Ղազախստանից: Քրդական նավթն Իսրայելից բացի գնում են նաև Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, Թուրքիան և Կիպրոսը: