Իսպանիան չեղարկել է արտակարգ դրության ռեժիմը, կրկին բացել իր սահմանները եվրոպական երկրների զբոսաշրջիկների համար: Մասնավորապես թույլատրվել է երկիր մուտք գործել բրիտանացի զբոսաշրջիկներին, հաղորդում է BBC News-ը:
Երեք ամսվա ընթացքում երկիրը գտնվել է աշխարհում ամենակոշտ կարանտինային ռեժիմներից մեկում:
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախազգուշացրել է հիգիենայի միջոցները պահպանելու անհրաժեշտության մասին՝ չնայած սահմանափակումները մեղմելու փաստին:
Իսպանիան ԵՄ-ում զբաղեցնում է երրորդ տեղը կորոնավիրուսի հետեւանքով մահացած պացիենտների թվով՝ ավելի քան 28000 մարդ:














