ՌԴ-ն կարտահանի «Իսկանդեր» օպերատիվա-մարտավարական հրթիռային համակարգերը

10

«Իսկանդեր» օպերատիվա-մարտավարական, գերճշգրիտ հրթիռային համակարգերն արդեն պատրաստ են արտահանման: Տեղեկացնում է«Իտար-տասս»-ը: 

Հրթիռային համակարգերի արտասահմանյան վաճառքը դադարեցրել էր  և հիմնական մատակարարումները իրականացնում էր ՌԴ Պաշտպանության նախարարությանը: Զինատեսակով հետաքրքրված արտասահմանյան գնորդներին տեղեկացվել էր, որ վաճառքը կվերսկսվի 2015 թվականից:

Նշենք, որ ՀՀ-ն նույպես հետաքրքրված է այս համակարգերով: Լուրը հաստատել է նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: