Իսլամիստները հրկիզել են Մոսուլի հայկական եկեղեցին

28

Իրաքի Մոսուլ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայկական եկեղեցի է հրկիզել: Տեղեկացնում է  Horizon Weekly-ին:

Իրաքի հյուսիսում գտնվող այս եկեղեցին ամենահներից մեկն է և գտնվում է Մոսուլի Վահդա թաղամասում:

Քրդստանի ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ Սայեդ Մամուզինին հայտնել է BasNews-ին, թե «Իսլամական պետության» ապստամբները շարունակում են հասարակական վայրեր, մարդկանց տներ ու տաճարներ հրկիզել ու ավերել»:

Հրկիզված եկեղեցում կանոնավոր պատարագներ էին անցկացվում:

Իսլամիստները Մոսուլում և Իրաքի հյուսիսում վերահսկում են սահմանել անցած տարվա ամռանից: Դրանից հետո հայերն ու այլ քրիստոնյաներ ստիպված են եղել փախչել իրաքյան Քրդստան: