«Իսլամական պետության» զինյալները ականապատել են հնագույն Պալմիրա քաղաքը

45

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները  ականապատել են սիրիական Պալմիրա քաղաքի հնագույն հատվածը: Այս մասին հայտնել  է Սիրիայի SOHR իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Ռամի Աբդուլռահմանը: 

Նշվում է, որ զինյալները ականապատումն իրականացրել են նախօրեին և պայթուցիկ են տեղադրել նաև Հռոմեական թատրոնում: 

Հիշեցնենք, որ Իսլամիստ գրոհայինները Պալմիրան գրավել են մայիսի 20-ին: Քաղաքի գրավումից հետո ոչնչացման վտանգի  տակ են հայտնվել Պալմիրայի ավերակներն ու տաճարները, որոնք ընդգրկված են ՅՈՒԵՍԿՕ-ի կողմից պահպանվող տարածքների ցանկում: