«Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայինները Սիրիայի Քոբանի քաղաքում սպանել են 45-ամյա Հովսեփ Թումասյանին` իր 14-ամյա որդու`Արամի աչքի առաջ: Այս հայտնում է Hurriyet Daily News-ը:
«Իսլամական պետության» 4 անդամները հունիսի 24-ի առավոտյան հորս վրա կրակել են: Հայրս արյունահոսում էր: Նա ինձ ասաց, որ դրանք ԻԼԻՊ-ից են և որ արագ փախչեմ»,-ասել է տղան:
Տղան ասել է, որ եթե չփախչեր, իրեն ևս կսպանեին:
Թումասյանների ընտանիքը Քոբանիում բնակվող այն վերջին 8 հայ ընտանիքներից մեկն էր, որը մոտ 9 ամիս առաջ հեռացել էին քաղաքից: Թումասյանը նշել է, որ այդ ընտանիքներից 3-ը այժմ ապաստան է գտել Թուրքիայի Սանլըուրֆա նահանգի Սուրուչ շրջանում բացված փախստականների ճամբարում: Մեկական ընտանիք բնակություն է հաստատել Սանլըուրֆայում, Հաթայում և Հալեպում: Մնացած երկու ընտանիքներն էլ, որոնք անձնագիր ունեին, տեղափոխվել են Հայաստան:














