ԻՊ-ին ֆինանսավորում է 40 երկիր, ադ թվում՝ «Մեծ քսանյակի» որոշ երկրներ. Պուտին

16

«Իսլամական պետության» ահաբեկիչներին ֆինանսավորում է շուրջ 40 երկիր, որոնց թվում են նաև «Մեծ քսանյակի» կազմում գտնվող երկրները, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անթալիայում G20-ի գագաթնաժողովի  արդյունքներին նվիրված ճեպազրույցի ընթացքում: Հաղորդում է Lifenews-ը:

Պուտինը նշել է, որ անհրաժեշտ է կանխարգելել ահաբեկիչների կողմից նավթի ու նավթամթերքի անօրինական ձեռքբերումն ու վաճառքը:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ շարասյուները ամբողջական նավթատար  համակարգերի տեսք ունեն: 

Associted Press-ի փոխանցմամբ՝ ԻՊ-ի ահաբեկիչները Սիրիայում և Իրաքում ձեռք բերված նավթի վաճառքից ամսական  50 մլն դոլար եկամուտ են ստանում: Նրանք նավթը վաճառում են մեկ բարելի դիմաց 35 դոլարով, իսկ երբեմն գինն իջնում է մինչև մեկ բարելի դիմաց 10 դոլարի: