COVID-19 կորոնավիրուսային պանդեմիայի հետ կապված «Ջեռուցման, օդափոխման և օդորակման եվրոպական միությունների ֆեդերացիան»` REHVA- ն հրապարակել է ուղեցույցներ այն տարածքների շահագործման համար, որտեղ առկան են կորոնավիրուսային հիվանդության բռնկումներ: Ձեռնարկում հատուկ ուշադրություն է հատկացվում տարածնքերի պատշաճ օդափոխությանը:
Մասնագետները խորհուրդ են տալիս միացնել օդափոխման համակարգը աշխատանքային օրվա մեկնարկից երկու ժամ առաջ և այն անմիջապես չանջատել աշխատանքային օրվա ավարտին: Նրանց կարծիքով, ավելի լավ է ընդհանուր առմամբ պահպանել օդափոխությունը 24/7 ռեժիմով` վիրուսի մասնիկները շենքից դուրս բերելու համար: Ընդորում, անհրաժեշտ չէ փոխել օդափոխության համակարգի արտաքին օդային ֆիլտրերը, որոնք տվյալ պարագայում աղտոտվածության աղբյուր չեն:
Հեղինակները նշել են, որ մարդաշատ և վատ օդափոխվող սենյակներում վարակվելու վտանգը մեծանում է: Կորոնավիրուսի մասնիկների չափը` 80-160 նանոմետր է, և դրանք օդում` նորմալ պայմաններում, մնում են ակտիվ ՝ մինչև երեք ժամ, իսկ ներքին մակերեսների և առարկաների վրա ՝ մինչև երկու-երեք օր:
Փաստաթղթի մշակողները առանձնահատուկ ուշադրություն են դարձրել սանհանգույցներին. «Կարևոր է ջուրը քաշել զուգարանի փակ կափարիչով», – ասել է մասնագետներից մեկը եւ նշել, որ սպասարկման ինժեներները պետք է պարբերաբար ստուգեն համակարգերում առկա օդի բացասական ճնշումը:
Առանց արհեստական օդափոխության շենքերում` տարածքը օդափոխելու համար, խորհուրդ է տրվում բացել պատուհանները աշխատանքից 15 րոպե առաջ, նույնը նաեւ անձնակազմի հերթափոխի ժամանակ:














