Ինչո՞ւ է Պուտինի վարչակարգը ցուցադրաբար ընդգծում իր ադրբեջանամետությունը…

19

Ինչո՞ւ է Պուտինի վարչակարգը վերջին շաբաթվա ընթացքում ՑՈՒՑԱԴՐԱԲԱՐ ընդգծում իր Ադրբեջանամետությունը: Միթե՞ Լոնդոնի ֆինանսական կլանի մարիոնետ Պուտինը փորձում է կիրառել 1920-ական թվականների բոլշևիկների քաղաքականությունը` մտածելով նորից սկսել ռուս-թուրքական սիրախաղը՝ բոլշևիկների նախկին ստրատեգիան՝ ռուս-թուրքական պակտn ընդդեմ արևմուտքի: Այս դեպքում՝ Կրեմլի Լոնդոնյան (հանրությանը հայտնի է՝ Ռոդշիլդյան կամ Վինդձորյան անունով) մարիոնետն ընդդեմ ԱՄՆ ֆինանսական կլանի (հանրությանը հայտնի է՝ Ռոկֆելլերյան անունով):

Նախ մեր ժամանակներում արևմտյան աշխարհը կառավարվում է տարանս-կոնտինենտալ ֆինանսական կայսրությունների կողմից, որոնք խմբավորված են ամերիկյան IMF – International Monetary Fund և Լոնդոնյան WBG – World Bank Group կորպորացիաների շուրջ, և այս կամ այն երկրի շահերը ու այդ երկրների ժողովուրդներն իրականում սուբյեկտ չեն և ոչինչ չեն որոշում: Այս երկու ֆինանսական կլան-կայսրությունների մեջ, շահերի բերումով, մտնում են մի քանի տասնյակների հասնող բանկային կորպորացիաներ:

Ինչ վերաբերում է Պուտինյան ադմինիստրացիային, ապա եթե Ռոսւաստանի տնտեսական հիմքը նրա էներգոկիրներն են, և բացահայտ է, որ դրանք օտարերկրյա սեփականություն են (նույնիսկ ըստ ռուսական տնտեսագետների տվյալների), և ավելին՝ ռուս օլիգարխների կապիտալները Լոնդոնի և Բրյուսելի բանկերում են տեղադրված, ապա կեղծ ազգայնական խաղացող ու երկրի շահերից ճամարտակող Պուտինն իրականում չէր էլ կարող լինել այն, ինչ ուզում է տեսնել ռուս հանրությունը: Նա ուղղակի նշանակված կատարող է, որը մինչև այժմ դեռ չի էլ փորձել զինվորից դառնալ գեներալ՝ իր խաղն ունենալ համաշխարհային «շախմատային»  դաշտում (տես՝ թեկուզ Կրեմլի տնտեսական մասով խորհրդական ակադեմիկոս Գլազևի հիասթափված հոդվածները):

Գաղտնիք չէ, որ համաշխարհային քաղաքական սովնակը կառավարող ֆինաննսական խումբը 2012 թվականից հետո պառակտվել է, և կա հստակ հակամարտություն: Հիշեցնենք նաև, որ այս երկու կլանների հակամարտությունը աշխարհին նվիրել է երկու համաշխարհային պատերազմ:

Ռուսաստանի ողջ էներգոկիրների սեփականանության փաթեթների մեջ շատ մեծ է Լոնդոնյան կլանի մասնեբաժինը:
Սիրիայում պուտինյան հրթիռները և Ասադի ռեժիմի պաշտպանությունն իրականում ունի հստակ շահերի հիմնավորում: Լոնդոնյան կլանին ձեռք չի տալիս, որ ամերիկյան մարիոնետները՝ Սաուդական և Քաթարի նավթն ու գազը, որոնք նաև ամերիկյան կլանինն են, պարտադրվեն Եվրոպայի շուկային, և ԱՄՆ-ն միայնակ որոշի դրանց համաշխարհային գները: Եվ ուրեմն, Կրեմլի Լոնդոնյան մարիոնետը կատարեց իր վրա դրված հանձնարարությունը՝ հարվածելով դոլարի հիմք ծառայող ԻԳԻԼՅԱՆ “կենդանի նավթի” տարանցիկը:

Մյուս կողմից՝ «Օբամա ադմինիստրացիան» , որը Ռոդշիլդյան կլանի հաղթանակն էր մոտ ութ տարի առաջ, այժմ կրկնակի ճնշման տակ է՝ ԱՄՆ-ի տեղական ֆինանսական օլիգարխիայի, երկրի պետական բյուրոկրատական ապարատի, Պենտագոնի սպայական վերնախավի մի մասի կողմից: Իրանի սանկցիաների հանման դեմ են ԱՄՆ ընկերությունները, որոնք ի սկզբանե դրված էին ԱՄՆ-ի կողմից համաշխարհային գները պարտադրելու համար: 
Ահա թե ինչու է այս երկու կլանների «կամուրջ» համարվող Քիսինջերն իր ահռելի տարիքին թռչում Մոսկվա, երբ այժմ նա որևէ պաշտոն չի զբաղեցնում…

Այս երկու կլանների խնդիրը՝ միջազգային տրանսկոնտինենտալ ուղիների տիրապետումն է, և սա ոչ թե նրանց միայն համաշխարհային իշխանության-ֆինաննսների դոմինանտության խնդիրն է, այլև այսօրվա համաշխարհային ճգնաժամում՝ «լինել-չլինելու» խնդիր է: Արդյո՞ք ամերիկյան (Սաուդյան և Քաթարի) գազի ու նավթի խողովակաշարը կհասնի Եվրոպական շուկա, թե՞ ռուսական, այսինքն՝ Լոնդոնյան խմբի սեփականությունը հանդիսացող ռուսական նավթն ու գազը կհասնի Եվրոպա: Լոնդոնյան կլանը, թե՛ արքայազն Չարլզի միջոցով, թե՛ Պուտինի այցելությամբ, Թուրքիայի նախագահ՝ ԱՄՆ-ի դրածո Էրդողանին փորձեց համոզել փոխել դաշտը, որպեսզի սաուդականի փոխարեն Եվրոպան ռուսական-ռոդշիլդյան էներգիան օգտագործի, սակայն ամերիկյան Էրդողան-մարիոնետը մեկ տարի առաջ չանսաց Լոնդոնյան կողմի առաջարկը:

Եվ ահա, այսօր, խնդիրը հետևյալում է, թե ռուսական (Ռոդշիլդյան) նավթի ու գազի, ինչպես նաև ապրանքաշրջանառության համար ստեղծված՝ 
Ռուսաստան-Ադրբեջան-Իրան համաձայանգիրը (Коридор «Север – Юг» составит конкуренцию маршруту через Суэцкий канал) որքանո՞վ է համաձայնեցված Ռոկֆելլերյան կլանի հետ, որն ունի աներկբա լծակ փլուզելու այս համաձայնագիրը: ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը: Ահա թե ինչու է Կրեմլին պետք ամրացնել իր դիրքերը՝ տեղակայելով իր «Խաղաղապահ զորքը» մեր ազատագրված տարածքներում:

Հայաստանը Կրեմլի այսօրվա տիրոջը՝ բիզնեսմեն Պուտինին, պետք է որպես ենթակա ու ինքնուրույնությունից իսպառ զրկված լծակ: Եվ Հայաստանի իշխանությունների ողջ գործընթացը եղել է լակեյությունը, թե՛ արևմուտքում (նոր սահմանադրություն), թե՛ Ռուսաստանի նկատմամբ:

Ահա նայեք՝ 
-Հայկական երկաթուղու պայմանագրային զավթումը Կրեմլի կողմից՝ ստացավ կանաչ ճանապարհ: 
-Ռուսական բազաների առկայությունը 49 տարով՝ ստորագրեցին:
-Ռուս-թուրքական արձանագրությունները Կրեմլի պահանջն էր՝ կատարեցին: 
-Եվրասիական միություն մտնելու պարտադրանքը՝ մի գիշերում…
-Միլիարդավոր դոլարների զենքի վաճառքը Ադրբեջանին՝ իրականացրին:

Սակայն վերադառնանք վերնագրին՝ գլխավոր հարցադրմանը:

Ինչո՞ւ է Պուտինի վարչակարգը վերջին շաբաթվա ընթացքում, առանց նույնիսկ «նրբանկատության», ՑՈՒՑԱԴՐԱԲԱՐ ընդգծում իր ադրբեջանամետությունը: Մի՞թե Լոնդոնի ֆինանսական կլանի մարիոնետ Պուտինը փորձում է կիրառել 1920-ական թվականների բոլշևիկների քաղաքականությունը՝ մտածելով նորից սկսել ռուս-թուրքական սիրախաղը՝ բոլշևիկների նախկին ստրատեգիան: Այդ դեպքում Էրդողանը պետք է փոխի իր պատկանելիոթյունը՝ դաշտը… Տեսնենք:

Հ.Գ. Քաղաքական սովնակում հաշվի են առնվում ոչ թե օտարի «սապոգի պարտյանկա» դառնալը (լինի դա ՈՉ համասեռ արևմուտքի և կամ Ռուսաստանի՝ Լոնդոնի), այլ երբ քեզանից ուժ ես ներկայացնում: Արցախի դե ֆակտո կայացումը այդ ուժի հաղթանակի շնորհիվ եղավ միայն, որը Հայաստանյան իշխանական էլիտան իր քաղքենի ու շվայտ կյանքի, առանձնատների ու միլիոնների թալանով անէացրել է, և արդեն հայկական պետականությունն է հարցականի տակ դրել:

Սթափվե՛ք վերջապես: Արթնացե՛ք ձեր մեղրածոր հարստության թմբիրից: Մի՞թե դուք անտեղյակ էիք, որ այս տարածաշրջանում մեր գոյությունը հնարավոր է միմիայն Սպարտայի նման կազմակերպված երկիր կառուցելու դեպքում, թե՞ ձեր չտեսությունը՝ հարստություն դիզելը, դարձել է ձեր կենդանական էությունը: 
Սահմանին կանգնած հայ զինվորը այս անգամ էլ փրկեց բոլորիս ու հատկապես ձե՛զ: ՍՈՎՈՐԵ՛Ք հայ զինվորից՝ 
ՄԻԱՅՆ ՈՒԺՆ Է ԾՆՈՒՄ ԻՐԱՎՈՒՆՔ: