Շվեյցարիայի Ժնև քաղաքի զբոսայգիներից մեկում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կտեղադրվի: Այս մասին հայտնում է Bluewin-ը:
Նշվում է, որ երկար դատավարությունից հետո արդեն սկսվել են հուշարձանի տեղադրման նախապատրաստական աշխատանքները:
Աղբյուրը մանրամասնում է, որ շվեյցարական իշխանությունների այս որոշումից հետո Շվեյցարիայի Դաշնային խորհրդի թուրքամետ նախկին պատգամավոր Իվ Նիդեգերը սկսել է պնդել, որ հուշարձանը չի կարող տեղադրվել ընդհանրապես ոչ մի վայրում:
Շվեյցարիայի Դաշնային դատարանը մերժել է այս փաստարկը և, նախագծի համակարգող Ստեֆան Կրիստենսենի խոսքով, ապրիլի 13-ին Ժնևում կբացվի արցունքների ձևով՝ ինը լապտերի տեսքով, հուշարձանը:














