Ժնևում ավարտվել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը

60
Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
 
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով` նախարարների հանդիպումը շարունակվելու է նաև հունվարի 30-ին:
 
«Ընդունված գործառույթի համաձայն, հանդիպման արդյունքներով կհրապարակվի մամուլի հաղորդագրություն: Ինչպես նշել ենք, հանդիպման անդրադարձ է կատարվում ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի», – ասաց Նաղդալյանը։
 
Նշենք, որ ավելի վաղ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։