2015 թվականի ապրիլի մեկին կսկսվեն TANAP-ի՝ տրանսանատոլիական գազատարի շինարարական աշխատանքները, հայտնում է Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը:
TANAP-ը նախատեսում է «Շահ Դենիզ» հանքից ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով հասցնել Եվրոպայի սահմաններ: Գազատարի նախնական թողունակությունը կազմելու է տարեկան 16 մլրդ խ/մ: Դրանից 6 մլրդ-ը կմատակարարվի Թուրքիային, մնացածը՝ Եվրոպային: Հետագայում թողունակությունը կարող է հասցվել տարեկան 31 մլրդ խ/մ-ի: Նախագիծը գնահատվում է 10-11 մլրդ դոլար:
TANAP-ի շահագործումը նախատեսվում է 2018-ին:














