Թուրքիան չեղյալ է հայտարարել Ստամբուլում սպասվելիք Թուրքիա-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի նիստը։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԵՄ խորհրդարանի կողմից Թուրքիայի հետ կապված 442 կետանոց փոփոխությունների առաջարկությամբ զեկույցը, որի մեջ հավելվել է նաև Հայոց ցեղասպանությանը վերաբերող կետ, սրել է Անկարայի և Բրյուսելի միջեւ հարաբերությունները։
Ըստ այդմ՝ Թուրքիան միակողմանիորեն չեղյալ է հայտարարել փետրվարի 18-19-ին Ստամբուլում կայանալիք Թուրքիա-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի նիստը։