Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում (ՌԴ) գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է ռուսաստանցի պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Deutsche Welle»-ի հաղորդմամբ` հանդիպմանը քննակվել են առևտրատնտեսական, գյուղատնտեսական, էներգետիկ, մշակութային և քաղաքական ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր: Առանձին անդրադարձ է կատարվել սիրիական ճգնաժամին:
Հանդիպմաը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի վարչապետը, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, նշել է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարողացել են հաղթահարել հարաբերություններում առկա ճգնաժամային փուլը, և այժմ պաշտոնական Անկարան նպատակ ունի ռուս-թուրքական հարաբերությունները հասցնել նախկին մակարդակի:
Յըլդըրըմի հայտարարել է, որ էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության ռազմավարական մակարդակի վրա էч այդ համատեքստում հատկապես կարևոր համարելով «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը, ինչպես նաև Թուրքիայի տարածքում ռուսների կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանը: