Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու Թուրքիայի օդային ուժերի հրամանատար Հասան Քյուչյուքաքյուզը Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ շեշտել են երկու երկրների զինված ուժերի կողմից համատեղ զորավարժությունների ավելացման անհրաժեշտության մասին:
Հանդիպման ժամանակ քննարկված հնարավոր նոր ռազմական համատեղ վարժանքները, ըստ Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայացուցիչների, պետք է լինեն և՛ ցամաքային, և՛ օդային գոտում: