Թուրքիան օգնում է ահաբեկիչներին արտահանել Սիրիայի պատմական արժեքները թուրք-սիրիական սահմանով: Այդ մասին հայտարարել է Սիրիայի մշակույթի նախարար Իսամ Հալիլը:
«Ահաբեկչական խմբավորումները զբաղվում են պատմական արժեքների թալանով և Էրդողանի պետության միջոցով վաճառում են սև շուկայում: էրդողանի կառավարությունը մեղսակից է ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությանը, նավթի թալանին և պատմական արժեքների գողությանը: Եվ օգնում է դրանք արտահանել»,-ասել է նա:
Ըստ նախարարի՝ «կառավարությունը նախապես միջոցներ էր ձեռնարկել և տարհանել պատմական արժեքների զգալի մասը` պահպանելով ապահով տեղում»:
«Սակայն, դա չի նշանակում, որ մենք բոլորն ենք պահպանել և կանխել ենք պատմական օբյեկտների թալանը, քանի որ կան արժեքներ, որոնք մենք չենք կարողացել տարհանել»,- ասել էՀալիլը:














