Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռազմատեխնիկական հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հետ կապված ՌԴ-ի և Թուրքիայի միջև կնքված պայմանագիրը կյանքի կկոչվի 2020 թվականի սկզբին, հայտնում է «Россия 24»-ը:
Կոժինը նշել է, որ թուրքական կողմը ցանկություն է հայտնել արագացնելու պայմանագրի իրագործումը, և կողմերը, գտնելով առավել օպտիմալ տարեբերակ, համաձայնության են եկել այդ հարցում: