Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզն ասել է, թե իրենց հաջողվել է համաձայնության գալ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ՝ Թուրքիային զեղչված գնով գազ մատակարարելու հարցում:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանից գազ է ստանալու 10.25 տոկոս զեղչով, որը պատճառ կդառնա, որ Թուրքիայում գազի գինը չթանկանա:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերին Թուրքիա կատարած այցի ընթացքում հայտարարել էր գազի սակագինը Թուրքիայի համար զեղչելու մասին:
Ի դեպ, հենց այդ ժամանակ էլ Ռուսաստանը հրաժարվեց «Հարավային հոսք» նախագծից՝ հայտարարելով նոր՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման մտադրության մասին: