Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հարցում. Էրդողան

9

«Ադրբեջանի ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է, Ադրբեջանի ցավը Թուրքիայի ցավն է», ֊ սեպտեմբերի 15-ին Բաքվում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ ելույթ ունենալով թուրքական Կովկասյան բանակին նվիրված հեծելազորի շքերթին:

Ընդգծելով, որ Թուրքիան Ադրբեջանի կարևորագույն գործընկերն է` հատկապես քաղաքական և ռազմական ոլորտներում, Էրդողանը հավաստիացրել է, թե Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանի ջանքերին վերջինիս համար ամենածանր խնդիրը՝ ղարաբաղյան հակամարտությունը լուծելու հարցում:

Ռեջեփ Էրդողանը միևնույն ժամանակ շեշտել է, թե Թուրքիան ցանկանում է բարելավել կամ «շարունակել բարի կապերը» բոլոր հարևանների հետ, սակայն, նրա խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանդիսանում է Հայաստանի հետ կապերի վերսկսման կարևորագույն պայման: