«Ակօս»-ի փոխանցմամբ՝ Թուրքիան մեկ միլիարդ դոլար արժողությամբ հակաօդային պաշտպանության համակարգ գնելու հայտը ապրիլի 24-ից հետո է քննարկելու:
Ըստ պարբերականի՝ այս քայլը պայմանավորված է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Ցեղասպանության 100-ամյակին դրսևորելիք կեցվածքով:
Իսկ Hürriyet-ը գրում է, որ երկրի պաշտպանության նախարարության աղբյուրը նշում է, որ կառավարության ներկայացուցիչների հետ պայմանավորվել են հապճեպ որոշում չկայացնել՝ սպասելով Ապրիլի 24-ին:
Հիշեցնենք, որ Անկարան ՀՕՊ համակարգեր տեղադրելու համար 2013 թվականի սեպտեմբերին պայմանավորվել է չինական մի ընկերության հետ, իսկ անցյալ տարվանից սկսել է Արևմուտքի հետ ևս վարել նույն հարցի շուրջ: