Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությունը կարող է խթան հանդիսանալ Թուրքիայի տնտեսության զարգացման համար, հայտարարել է Անկարայում Բելառուսի դեսպան Անդրեյ Սավինիխը: Տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Վստահ ենք, որ այդպիսի համաձայնությունը լուրջ խթան կհանդիսանա Թուրքիայի և ԵՏՄ անդամ երկրների տնտեսության զարգացման համար: Մենք լիովին սատարում ենք այդ միտումներին»,-ասել է Բելառուսի դեսպանը:
Անկարայում Ղազախստանի դեսպան Ժանսեիտ Տույմեբաևը նույնպես ասել է, որ Թուրքիայի ու Ղազախստանի ղեկավարները բանակցել են դեռ նախկին Մաքսային միության շրջանակում և Անկարան մեծապես հետաքրքրված է եվրասիական միավորումներով:
«Թուրքիան, անշուշտ, կարող է մեր նոր միության անդամը դառնալ, քանի որ նա հետաքրքրված է մեր գործունեությամբ: Մենք բաց ենք համագործակցության համար»,-շեշտել է Ղազախստանի դեսպանը: