Թուրքիան ծրագրել է Իրանի սահմանի երկայնքով պատ կառուցել: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:
Պարբերականը նշում է, որ այս միջոցառումը կդառնա Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի մեխանիզմի մի մասը: Պաշտոնյայի խոսքով՝ Իրանի տարածքում տեղակայված 6 ճամբարներում հիմավորվել են ՔԱԿ-ի մոտ 800-1000 անդամներ: «Նրանք մտնում են Թուրքիայի տարածք, հարձակումներ իրականացնում եւ վերադառնում»,-հայտարարել է նա: