Թուրքիան ահաբեկչների համար ամենախոշոր տարանցիկ երթուղին է. զեկույց

9

Թուրքիան օտարերկրյա ահաբեկչների համար ամենախոշոր տարանցիկ երթուղին է, ԱՄՆ-ի պետքարտուղարության 2014թ. ահաբեկչության մասին զեկույցում նման փաստեր են ներկայացված: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով  թուրքական Haberdar.com կայքin:

Zեկույցում նշվում է, որ Թուրքիան թեև հանդիսանում է «Իսլամական պետություն» (ԻՊ ) ահաբեկչական կազմակերպության դեմ ձևավորված կոալիցիայի անդամ, այնուամենայնիվ,  բազմաթիվ ահաբեկիչներ Սիրիայում և Իրաքում ԻՊ-ին անդամագրվելու համար  Թուրքիայի տարածքով են անցնում:

Զեկույցում նաև հիշատակվում է, որ հենց Թուրքիան իր տարածքում տեղ է տալիս այնպիսի ահաբեկչական կազմակերպություններին, ինչպիսիք են` «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), Հեզբոլլահը և այլն: