Թուրքիայում 1200 դոլարով հայկական ձեռագործ գորգ են վաճառքի հանել

9

Թուրքիայի Ըսպարտա քաղաքում անհատ անձը վաճառքի է հանել հին հայկական գորգ՝ դրա դիմաց պահանջելով շուրջ 1200 ԱՄՆ դոլար, այսինքն՝ 7000 թուրքական լիրա:

Անշարժ գույքի վաճառքով զբաղվող թուրքական ամենախոշոր կայքում տեղադրվել է գորգի նկարը՝ խոշոր խաչի պատկերով ու հայկական զարդանախշերով:

Բրդյա ձեռագործ գորգի ստեղծման հստակ տարեթիվը հայտնի չէ: Հայտարարության հեղինակը նշել է, որ գորգն իրենց ձեռքն է անցել մեկ այլ անձից: