Թուրքիայի պետական արխիվի գլխավոր վարչությունը 13.046.166 միավոր արխիվային փաստաթուղթ է առանձնացրել թվայնացման համար: Այդ թվում՝ պատրաստել է Հայկական հարցի, ինչպես նաև Եվրոպայի ու աշխարհի պատմությանն առնչվող 2339 հատորանոց կատալոգ: Հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը:
«Ռիսալ հաբեր»-ի փոպխանցմամբ՝ արխիվային նյութերի հիման վրա նախատեսվում է նաև միկրոֆիլմ ստեղծել:
Թվայնացված փաստաթղթերի թիվը 2015 թ.-ի վերջին նախատեսվում է հասցնել 20 միլիոնի: Գլխավոր վարչության Օսմանյան արխիվում գտնվում է ավելի քան 95 միլիոն արխիվային փաստաթուղթ:
Պետական արխիվի գլխավոր վարչության փաստաթղթերից առ այսօր օգտվել է մոտ 55 հազար ուսումնասիրող:
Կայքը նաև հաղորդում է, որ գլխավոր վարչությունը պատրաստել է Հայկական հարցի, ինչպես նաև Եվրոպայի ու աշխարհի պատմությանն առնչվող 2339 հատորանոց կատալոգ, որոնցից 776 հատորը հասանելի է համացանցում:














