Թուրքիայում յուրաքանչյուր օր ցեղասպանություն է լինում, այդ մասին Horizon weekly-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի անդամ Կարո Փայլանը։
Նրա խոսքով, եթե այսօր տակավին ոճիրներ են գործվում, հին ոճիրները չեն կարող ճանաչվել։ «Թուրքիայում յուրաքանչյուր օր ցեղասպանություն է լինում։ Յուրաքանչյուր օր մեր համանախագահներն ու պատգամավորները կսպանվեն, կբանտարկվեն, ճիշտ ինչպես պատահեց 1915 թվականին։ Առաջին հերթին պետք է վերջ տանք այդ ոճիրներին, ապա թերևս ժողովրդավարության և խաղաղոոթյան, միայն այդ ժամանակ Թուրքիան կճանաչի ցեղասպանությունը»,- ասել է Փայլանն ու հավելել. «Այդ ոճիրը եղել է Թուրքիայում, և այդ ոճիրի հետ էլ պիտի առերեսվենք Թուրքիայում»։
Նրա խոսքով՝ երկու տարի առաջ Թուրքիան մոտ էր ճանաչմանը, սակայն Էրդողանի ազգայնական դաշինքը խափանեց և երբեք չի ճանաչի ցեղասպանությունը։











