Թուրքիայում հետաքննություն է սկսվել Հայոց ցեղասպանությունն ընդունած Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ:
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հայտնի հրատարակիչ, լրագրող եւ մարդու իրավունքների ակտիվիստ, մտավորական Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ:
Հետաքննության համար հիմք է ծառայել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահական նստավայրի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։ Ներկայացվել է մեղադրանք սահմանադրական կարգը տապալելու և պետական հեղաշրջման կոչով հանդես գալու հոդվածի շրջանակներում։













