Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի առքուվաճառքի մասին համաձայնագրերի շրջանակներում Ռուսասանը կարող է Թուրքիայում ռազմաբազա ստեղծել: Հաղորդում են թուրքական ԶԼՄ-ը:
Հաղորդվում է, որ ռուսական ռազմաբազան Թուրքիայի տարածքում կարող է ստեղծվել մինչև 2019 թ.:
Երբ Թուրքիան ձեռք բերի ռուսական С-400-ները, երկու համապատասխան մարտկոցները նախատեսվում է տեղակայել Սիրիայի հետ սահմանին, մի մարտկոցը՝ Միջերկրածովյան շրջանում, մեկն էլ՝ Թուրքիայի Սևծովյան շրջանում:
Հավելենք, որ Թուրքիան ռուսական առաջին С-400-ները 2019 թ. կստանա: