The Wall Street Journal պարբերականը անդրադարձ է կատարել Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին՝ դրանք համեմատելով Հայոց Ցեղասպանության հետ, որն ասես Քեսաբի միջադեպով կրկնվում է: Ստորև որոշ կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը:
«Երբ ապստամբ իսլամիստներն այս շաբաթ գրավեցին Լաթաքիայի մատույցները, դա նրանց համար դարձավ Միջերկրածովյան առաջին պահակակետը:
Ռազմական գործողությունը հատկանշական էր մի քանի պատճառներով: «Նուստրայի» ապստամբները գրավեցին Բաշար ալ Ասադի հայրենի քաղաքի հյուսասին շրջանները, մինչ թուրքական օդուժը հարվածեց վարչակարգի ռազմական ինքնաթիռը, որը փորձում էր ռմբակոծել ապստամբների առաջխաղացումը:
Բայց Քեսաբի սիրիահայերի համար, որը ապստամբները գրավեցին այս հանգստյան օրերին, թուրքական ներգրավածությունը հիշեցնում է պատմության մութ էջերը. Հայոց Ցեղասպանությունը, որն իրագործվեց 1915 թվին Օսմանյան կայսրության կողմից: Թուրքերը սարսռում են ցեղասպանություն տերմինից, չնայած որ 1.5 մլն հայ զոհ գնաց Օսմանյան ուժերի ձեռքով:
Քեսաբահայերը Թուրքիային են մեղադրում Քեսաբի վրա հարձակումների մեջ, քանի որ Անկարան երկար ժամանակ է՝ աչք է փակում սահմանահատումների և զենքի տեղափոխման վրա, և Նուստրայի հաղթանակը հավասարեցնում Հայոց Ցեղասպանությանը:
«Թուրքերը կրկին մեր դեմ են գործում: Սա պատմության անընդունելի կրկնություն է: Քեսաբում ցեղասպանությունը շարունակվում է»,- ասում են սիրիահայերը:
Թերթը գրում է, որ Քեսաբը Սիրիա-թուրքական վերջին ընդհանուր սահմանն է, որը գտնվում է կառավարության ձեռքում՝ ապստամբների խոսքով: Քեսաբը շրջապատված է սարերով, քարե տներով և հարյուրամյա եկեղեցիներով:
«Քեսաբի ժողովուրդը տարհանվել է իրենց տներից և այժմ ապրում է Լաթաքիայի եկեղեցիներում, որտեղ նրանք օգնություն են ստանում տեղի հայերից»,- ասել է քեսաբցի մի ուսանող»,- գրում է պարբերականը:














