Թուրքիայի խորհրդարանն ընդունեց «Հայոց ցեղասպանություն» եզրն արգելող կանոնակարգը

14

Թուրքիայի խորհրդարանում ներքին կանոնակարգային փոփոխությունների շրջանակում սահմանադրական հանձնաժողովն ընդունել է օրենք, որն արգելում է օրենսդրական մարմինների կողմից «Հայոց ցեղասպանություն», ինչպես նաև «Քրդստան» և «քրդական շրջաններ» եզրերի օգտագործումը: Այս մասին գրում է «Ասպարեզը»:

Հիշեցնենք, որ կանոնակարգը, որի նախաձեռնությունը պատկանում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ու Ազգայնական շարժմանը, նախատեսում է պատիժ այն օրենսդիրների համար, ովքեր կխախտեն կարգը՝ «վիրավորելով պատմությունը և թուրք ժողովրդի ընդհանուր անցյալը»: