Թուրքիայի «Արմեն» ճամբար-որբանոցը վերադարձվել է հայ համայնքին

8

«Ակօս»-ը տեղեկացնում է, որ հայկական «Արմեն» ճամբար-որբանոցի սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին:

Հայ համայնքի ունեցվածքի յուրացումների խորհրդանիշը համարվող հայկական որբանոցը վերջնականապես վերադարձվել է համայնքին:

Հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը հայտնել է, որ սեփականության իրավունքը հանձնելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթային գործընթացն ամբողջովին ավարտվել է: