Հայերի ցեղասպանությանը առնչվող նյութերի՝ թուրքական արխիվների բաց ու հասանելի լինելու մասին պնդումները շատ հեռու են ճշմարիտ լինելուց, գրում է devrimcikaradeniz.com կայքը։
Թերթը նշում է, որ արխիվները բաց են միայն թուրքական պետական շահերի համար աշխատող հետազոտողների համար:
Թուրքական արխիվներ մուտք գործած եզակիներից մեկը՝ Լոնդոնի Կոմիտասի անվան ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանն է: Նրան նույնպես քիչ բան է հասանելի եղել:
Վերջինս գրում է. «Փաստաթղթերի պարունակությունը ուսումնասիրողին տրամադրելուց առաջ նախօրոք կարդում են, և հետո արխիվի աշխատակիցն է որոշում նյութերը հանձնել հետազոտողին, թե՝ ոչ»:
Լրատվամիջոը հարցադրում է անում, եթե Թուրքիային մեղադրում ենք արխիվները չբացելու համար, այդ դեպքում ցեղասպանության մասին այդքան տեղեկություններ որտեղի՞ց գիտենք։ Պատասխանն այստեղ է. Թուրքիայի արխիվները հասնելի չեն և հնարավոր չէ ուսումնասիրել դրանք, սակայն Գերմանիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Բրիտանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու այլ երկրների արխիվները կարողացել են մեկտեղել հայերը։
Եթե ոմանք Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Ամերիկայի փաստաթղթերը ռազմական քարոզչություն կոչելով փորձեն շրջանցել՝ Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի մոտ առկա փաստաթղթերի վերաբերյալ նման պնդումներ անելը շատ ծիծաղելի կլիներ։
Դրանց ի հավելումն, առկա են նաև Շվեդիայի նման անկողմնակալ երկրի արխիվները, որտեղ ցեղասպանության պատմական իրողությունը հաստատող անթիվ փաստաթղթեր կան։














