Թշնամու գնդակից 16-ամյա աղջիկ է վիրավորվել

20

Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով այս պահին ադրբեջանցիները պարբերաբար կրակում են: Այս մասին Tert.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի և Մովսես գյուղերի վրա ադրբեջանական սահմանագծից արդեն մեկ ժամ շարունակ կրակահերթ է հնչում: Կրակոցները սկսվել են 21:30-ից:

Իսկ Razm.info-ին Այգեպարից հայտնել են, որ հունվարի 23-ի երեկոյան թշնամին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի և Չինարիի վրա: Մի քանի ժամ առաջ Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորվել է 16-ամյա Լիանա Անիկյանը: Նրան տեղափոխել են Բերդի հիվանդանոց, վիրահատել: