Թշնամին փետրվարի 26-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ կրակ է բացել

6

Ադրբեջանի զինուժը փետրվարի 26-ի երեկոյան Տավուշի ուղղությամբ կրակ է բացել հայկական դիրքերի եւ գյուղերի վրա: Այս մասին «Արմենպրես» -ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Իրավիճակը ներկայում հանգիստ է, ոչ մի լուրջ վնաս, վիրավորներ, տուժածներ չկան: Հիմնականում կիրառվել է հրաձգային զենք», – ասաց Արծրուն Հովհաննիսյանը: