Թշնամին շարունակում է խախտել հրադադարի ռեիմը

23

Դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի (Արցախի ուղղությամբ) տարբեր ուղղություններով հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը /ավելի քան 50 անգամ/`հիմնականում կիրառելով ավտոմատ հրաձգային զինատեսակներ /շուրջ 550 կրակոց/ և դիպուկահար հրացաններ /33 կրակոց/:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ առաջնագծի արևելյան /Մարտունի/ ուղղությամբ ադրբեջանական զինուժը երկու անգամ օգտագործել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ /ՁՀՆ-7/:

ՊԲ առաջապահ ուժերը բոլոր ուղղություններով վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնային բնագծի կայուն պաշտպանությունը:

Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է և լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների զգոն վերահսկողության ներքո: