Թշնամին կրակ է բացել Այգեպար գյուղի ուղղությամբ

44

Տավուշի մարզի Այգեպար գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ, հուլիսի 21-ին, թշնամին հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: 

Ադրբեջանական կողմից 12.7 մմ տրամաչափի դիպուկահար զենքից կես ժամվա ընթացքում 4 անգամ կրակել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ: Թշնամին նաև վնասել է գյուղի 15 հեկտար տարածությամբ այգիները: 

Լուրը հաստատում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: