Թշնամին դիվերսիոն ներթափանցման փորձ է արել

29

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում (Արցախի ուղղությամբ) տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Դեպքի մանրամասները ճշտվում են:

Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից։