Թշնամին կրկին ակտիվացել է՝ խախտելով հրադադարի ռեժիմը: Ադրբեջանական կողմը կրակ է բացել և հենակետերի, և Վազաշեն-Պառավաքար ավտոմայրուղու ուղղությամբ: Տեղեկացնում է Panorama.am-ը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի ուղղությամբ, կտրուկ ակտիվացել է ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացրած դիտարկումից անմիջապես հետո:











