«Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների ընդլայնման համար ոչ մի խոչընդոտ չկա»,- մայիսի 12-ին Հայաստանի նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանի հետ հանդիպման ընթացքում նշել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ կոչ անելով ընդլայնել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ: Հաղորդում է Fars-ը:
Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը միջազգային կառույցներում համագործակցության օրինակելի մակարդակ ունեն:











