Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանից մեկնողների թվը պակասել է 11,6 հազարով կամ 27%-ով

9

2013թ. միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը` Հայաստանից մեկնումների թվի գերազանցումը ժամանումների թվին, նախորդ տարվա համեմատ  պակասել  է 11,6 հազարով կամ 27%-ով և կազմել 31,2 հազար մարդ:

Թվերը հրապարակել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Համաձայն այդ թվերի՝ 2013թ. ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է  557,4 հազար մարդով  կամ 12,6%-ով և կազմել 4 մլն 983  հազար 800 մարդ:

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 35,9%՝ 2012թ.-ի 41,2%-ի դիմաց:

2013թ. չորրորդ եռամսյակում գրանցվել է միջազգային ուղևորահոսքերի դրական մնացորդ՝ 76,8 հազար մարդ՝ նախորդ տարվա չորրորդ եռամսյակի 54,3 հազարի դիմաց:

Ընդ որում, օդային և ավտոմոբիլային տրանսպորտային միջոցներով միջազգային ուղևորահոսքերի դրական մնացորդը համապատասխանաբար կազմել է 70 հազար 15 և 7 հազար 395 մարդ:

Երկաթուղով ուղևորահոսքերի մնացորդը բացասական է` Հայաստանից մեկնողների թիվը 619-ով գերազանցել է ժամանածների թվին: