ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի հաջորդ նիստին:
«Վաղը կամ մյուս օրը կարևոր հանդիպում ունենք, Էդվարդ Նալբանդյանը տվել է իր համաձայնությունը։ Այս պահին տեխնիկական խնդիրներն են լուծվում», – ԱԺ-ում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը հայտնել էր, որ իրենք պատրաստ են տեսակապի միջոցով զրուցել Էդվարդ Նալբանդյանի հետ, քանի որ վերջինս այս պահին հանրապետությունում չի գտնվում։











