Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հրապարակել է օդային ճանապարհով ուղևորափոխադրումների տվյալները, ըստ որի՝ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին միայն «Զվարթնոց» օդանավակայանով երկրից անվերադարձ գնացել է մոտ 26 հազար մարդ:
Օդանավակայանով նույն ժամանակահատվածում երկրից մեկնել է 784 208, ժամանել՝ 758 292 մարդ: Բացասական տարբերությունը կազմել է 25 916 մարդ: Այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, օդանավակայանի թռիչք-վայրէջքների թիվը նվազել է, սակայն մեկնող ու ժամանող ուղևորների թիվը՝ անհամեմետ ավելացել:
Եթե նախորդ տարվա ինն ամիսներին մեղնողների թիվը կազմել էր 738 223, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 784 208: Ստացվում է, որ այս տարվա ինն ամիսներին երկրից 45 985 մարդ ավելի է մեկնել «Զվարթնոց» օդանավակայանով, քան նախորդ տարի էր, իսկ դրանից մոտ 26 հազարն անվերադարձ են գնացել: Միաժամանակ ժամանողների թիվը նախորդ տարվա համեմատ այս տարի ավելացել է մոտ 56 հազարով: