Եվրոպայում սպառազինության և զինտեխնիկայի խոշորագույն արտադրողներից Rheinmetall ընկերությունը մտադիր է գործարքներ կնքել Ադրբեջանի հետ:
Ինչպես հաղորդում է DW.com-ը, հունիսի կեսերին գերմանական ընկերության ներկայացուցիչ Ջոն Թեյլորը և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության այն ժամանակվա նախարար Յավեր Ջամալովը (Ջամալովը մահացել է օրեր առաջ), հռչակագիր են ստորագրել «ապագա երկկողմ համագործակցության մասին»: Դա տեղի է ունեցել Փարիզի մոտակայքում անցկացված Eurosatory պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի շրջանակներում:
Ինչպես ընդգծել են գերմանական ընկերությունից, հռչակագրով երկու կողմն էլ պայմանավորվել են ուսումնասիրել համագործակցության հավանականությունը: Փաստաթղթում նշվում է, որ Rheinmetall-ը ծառայություններ կմատուցի, որոնք չեն ենթարկվում ԵԱՀԿ էմբարգոյին:














