Զախարյանը չի կարծում, որ էլեկտրաէներգիան 17 դրամով կթանկանա

7

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել է, թե չի կարծում, որ էլեկտրաէներգիան 17 դրամով կթանկանա՝ հավելելով, որ իր համար ևս դա ցանկալի չէ: 

Նկատելով, որ լինում են իրավիճակներ, երբ ստիպված ես որոշակի քայլերի գնալ՝ խնդիրը լուծելու համար, նախարարը վստահեցրել է, որ հասկանում է հոսանքի թանկացման դեմ բողոքողներին, որովհետև խոսքը սոցիալական խնդրի է վերաբերում: