Հուլիսի 20-ից Երևանում ավտոբուսների և միկրոավտոբուսների սակագինը կդառնա 150 դրամ, այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանը:
Տրոլեյբուսի ուղեվարձը կդառնա 100 դրամ, իսկ մետրոյինը՝ կմնա նույնը՝ 100 դրամ:
Ըստ Նավասարդյանի՝ երթուղիների սեփականատերերը հայց էին ներկայացրել, որ տրանսպորտի գինը բարձրանա 140-200 դրամ, բայց Երևանի քաղաքապետարանը սահմանել է մեկ ընդհանրական սակագին՝ 150 դրամ:
Բայց պարզվում է՝ այս թանկացումը գազի սակագնի հետ կապ չունի, պատճառն ավելի տեխնիկական բնույթ ունի: