ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան դեպքում 2014 թ-ին միանվագ նպաստի չափը կսահմանվի 500 հազար դրամ, իսկ հինգերորդ և հաջորդ երեխաների ծննդյան դեպքում` 1 մլն դրամ:
ՀՀ կառավարության այսօրվա արտահերթ նիստի ընթացքում Ասատրյանը նշեց, որ 500 հազար և 1 մլն դրամը որպես ընտանեկան դրամագլուխ` անկանխիկ եղանակով կտրամադրվի ընտանիքներին` բնակարանի ձեռքբերման, բնակարանային պայմանների բարելավման, ուսման վարձավճարների և բժշկական օգնության դիմաց վճարումների համար:














