Երկու օր առաջ են հորը տեսել երեխաների հետ բակում մարզվելիս. News.am

15

 
News.am–ը գրում է.

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում այսօր՝ մայիսի 5-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից ցնցված ու զարմացած են։ Ընտանիքը, որտեղ նախնական տեղեկություններով, 40-ամյա հայրն այսօր առավոտյան 9-րդ հարկից դուրս է նետվել իր երկու երեխաների հետ, հարևանների տպավորությամբ հանգիստ, նորմալ ընտանիք է եղել։ Նրանք տեղեկություն չունեն այն մասին, որ ամուսիններն ամուսնալուծված է եղել։ Շենքում բնակվել են վաղուց։

Հարևանները նաև չեն լսել, որ տղամարդը որևէ հոգեկան խնդիրներ ունենար։

«Եթե այդպես լիներ, ոնց կարող էր ծառայել»,- ասաց հարևաններից մեկը՝ նշելով, որ տղամարդը ՌԴ-ում է ծառայել, եղել է սպա։ Հարևանները պատմել են նաև, որ երկու օր առաջ են հորը տեսել երեխաների հետ բակում մարզվելիս։

Կայքի հաղորդմամբ՝ մայրը դեպքի պահին քնած է եղել, այլ մանրամասների նրա մասին հայտնի չէ: