Երկու անհեռատես բևեռ նեղ քաղաքական հաշվարկով բախվել են իրար. Միքայել Նահապետյան

15

Քաղաքացիական որոշում կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը գրում է. 

Ես իմ համար անձնական որոշում եմ կայացրել հնարավորինս անտարբեր մնալ էս թեմայի նկատմամբ, որովհետև երկու տարի առաջ համ Ծառուկյանին ենք բացատրել, որ դու իրանց բարի ժպիտին ու հուշագրերին մի խաբնվի՝ պահը գա նենց են ամեն ինչ բացելու փռեն սեղանին, որ չիմանաս ինչ անես, բեր էս գլխից իրար հետ օրենք մշակենք, քաղաքականությունից դուրս արի, վնասը փոխհատուցի, հանգիստ բիզնես արա, համ էլ Նիկոլին ենք բացատրել, որ լեգիտիմությանդ ու բերած ջրերին մի խաբնվի՝ պահը գա բոլորով նենց կինո են բարձրացնելու, որից առանց ցեխոտվելու դուրս չես գա։

Հիմա երկու անհեռատես բևեռ, երկու պահի նպատակահարմարությամբ ու նեղ քաղաքական հաշվարկով առաջնորդվող սուբյեկտ բախվել են իրար։ Դա իմ թեման չի՝ թող ուտեն իրար։

Ուղղակի արանքում մեր երկիրն է ափսոս, որ ինտրիգների ու գզվրտոցիների մեջ դեռ երկար զարգացման մասին մտածելու ժամանակ չի ունենա։ Ու այ սա է իմ խնդիրը, իմ գործունեության հիմնական առաքելությունը, որ առաջ պիտի տարվի՝ առանց գզվրտոցիներին միանալու ու լուրջ վերաբերվելու։