Կառավարությունն առաջարկում է երեք նախարարություններ անվանափոխել, իսկ մեկը՝ լուծարել: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը:
Նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարությունը անվանափոխել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Տրանսպորտի և կապի նախարարությունը՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն: Առաջարկվում է Քաղաքաշինության նախարարությունը վերացնել:











