Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել. Աննա Հակոբյան

28

Երեկ Շուշանի ջերմությունը բարձրացել էր, Արփիինը՝ իջել, այսօր երկուսի ջերմությունն էլ նորմայի սահմանում է։ Ես, Մարիամը և պարոն Փաշինյանը ջերմություն չունենք։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում, տեսակապով հարցազրույցի ընթացքում ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա պատմել է, որ այսօր մանկաբույժ և մեծահասակների բժիշկներ են եկել, բուժզննման ենթարկել, խոհուրդներ տվել։

Աննա Հակոբյանի խոսքով՝ իրենց ընտանիքի անդամների վարակված լինելն անակնկալ է եղել․

«Վարչապետ Փաշինյանը, որն ամեն օր աշխատում է, եւ Մարիամը, որը հանրային վայրերում հաճախ է լինում, թեեւ տնից է աշխատում, միշտ հետեւել են կանոններին»։

Ըստ Աննա Հակոբյանի՝ մեր հանրության շրջանում թերահավատությունը, որ կորոնավիրուս կա եւ վտանգավոր է, մեր ազգային առանձնահատկություններից է, ազգային հոգեբանություն, որ մենք շատ դժվարին վիճակներից ենք դուրս եկել, հետեւաբար սա էլ հեշտությամբ կհաղթահարենք։